Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ





Տնտեսություն


Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Չեխիան  մտադիր չէ միջոցներ հատկացնել Ուկրաինային։

«Մենք ոչինչ չենք երաշխավորի և միջոցներ չենք հատկացնի։ Մենք միջոցներ չունենք այլ երկրների կարիքների համար», – շաբաթ օրը նրա խոսքերը մեջբերել է Չեխիայի հեռուստատեսությունը։

«Եվրահանձնաժողովը պետք է գտնի Ուկրաինային ֆինանսավորելու այլ եղանակներ», – հավելել է Բաբիշը։

Հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի 2026-2027 թվականների ֆինանսավորման հարցը կքննարկվի դեկտեմբերի 18-19-ը նախատեսված ԵՄ գագաթնաժողովում։ Այս պահին ԵՄ բոլոր 27 երկրների միջև համաձայնություն չկա այս հարցի շուրջ։





Leave a Comment