«Մենք վերստին հաստատում ենք, որ բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն»․ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը: Այս մասին Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել։

«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը ու անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը: Մենք վերստին հաստատում ենք, որ բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն։

Լիահույս ենք, արդարությունը շուտով կվերականգնվի և աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ այդ արդարության վերականգնման ու սիրելի Առաջնորդի վերադարձի համար»։

Leave a Comment