Այսօր տեղի ունեցավ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հերթական համագումարը։
Համագումարի ընթացքում ելույթ ունեցավ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նա ներկայացրեց այն ձեռքբերումները, որոնք ունեցել է կուսակցությունը 90-ականներից սկսած։ Նա նշեց, որ չնայած այդ ձեռքբերումներին, ՀԱԿ-ը պետք է գտնի իր տեղը ստեղծված նոր իրավիճակում։
Զուրաբյանը նշեց, որ անհրաժեշտ են արմատական վերանայումներ։ Մասնավորապես, ՀԱԿ-ը պետք է ընդունի ծրագիր, որը համահունչ կլինի այսօրվա իրավիճակին։ Այդ նպատակով նախատեսվում է ևս մեկ համագումար անցկացնել 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին։
Մյուս ոչ պակաս կարևոր խնդիրը, որը պետք է լուծի հաջորդ տարի գումարվելիք համագումարը, ըստ Զուրաբյանի` կուսակցության ընտրական հայտի ձևավորումն է։