Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 34/1 շենքի մոտակայքի շենքերից մեկի 4-րդ կամ 5-րդ հարկում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի 42 շենքի թիվ 23 բնակարանի պատշգամբում։
Հրշեջ փրկարարները նախ կանխել են առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Պատշգամբում այրվել է շինարարական աղբ՝ 1,5 խմ և մասամբ ջերմահարվել օդորակիչը։
Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ առնչություն չունի, քանի որ նշված բնակարանը չի գազամատակարարվում։
Դեպքի վայր են ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։