Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Կանխենք միահեծան բռնակալությունը

Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես պետություն – եկեղեցի հակամարտություն՝ հող նախապատրաստելով եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար:

Փաշինյանը համոզված է, որ ինքը պետությունն է և յուրաքանչյուր ոք կամ կառույց ով իր հետ համաձայն չէ, ժողովրդի թշնամի և պետք է պատժվի: Սա արդեն ոչ թե պրոլետարիատի դիկտատուրա է, սա մեկ անհատի անսահմանափակ բռնակալություն է»:

Leave a Comment