Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են

Ամեն օր Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ միջինում 6-7 վթար է գրանցվում։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փոխանցած տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում ավտոբուսների մասնակցությամբ 2468 պատահար է գրանցվել։ 

Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը ավելացել է 46%-ով։ 

avtobus (1).png (93 KB)

Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը արձանագրված 2111 պատահարներից 1014-ում մեղավորը ավտոբուսի վարորդներն են եղել, 36-ում՝ մեղավորներից մեկը։ Ստացվում է՝ ամեն 2-րդ վթարը ավտոբուսների վարորդների մեղքով է։

avtobus (2).png (77 KB)

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փոխանցած տվյալներով՝ 2024 թվականին արձանագրվել է 1734 պատահար, որոնցից 772-ը՝ ավտոբուսի վարորդների մեղքով, 38-ը՝ համամեղավորությամբ։

2025 թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատահարների հետևանքով արձանագրվել է մարմնական վնասվածք ստանալու 135 դեպք, որից 2-ը` մահվան ելքով, 19-ը` ծանր (1-ը` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի ինքնավթարի հետևանքով), 44-ը` միջին, 70-ը` թեթև մարմնական վնասվածքներով։

avtobus (3).png (74 KB)

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ճանապարհատրանսպորտային պատահարներից վնասված տրանսպորտային միջոցները վարորդի անմեղ լինելու դեպքում վերականգնվում են ապահովագրական ընկերությունների կողմից տրված փոխհատուցումների միջոցներով, մեղավոր լինելու դեպքում` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ արհեստանոցում:

Մեկ տարվա ընթացքում ավտոբուսների համար ապահովագրական ընկերությունները իրականացրել են 159 մլն 838 հազ. 695 դրամ վնասի փոխհատուցում:

avtobus (4).png (73 KB)

Պատահարների վիճակագրության մեջ ներառված են նաև ինքնավթարները։ 

avtobus (5).png (412 KB)

Կարդացե՛ք նաև



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment