asekose.am – Ի՞նչ է կատարվում Այգեշատի եկեղեցում

Ի՞նչ է կատարվում Այգեշատի եկեղեցում․Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Իմ անձնական կամքն է եղել, ես եմ որոշել, որ զեղչեմ Կաթողիկոսի անունը։ Այս մասին Նյուզ․am-ին ասաց Գյումրիում նախորդ շաբաթ պատարագ մատուցած Արմավիրի թեմից տեր Մկրտիչ Մուշադյանը։

Հարցին՝ Վեհափառին առաջնորդ համարում եք, տեր Մկրտիչը պատասխանեց. «Իհարկե, Ամենայն Հայոց Կաթողիկոսը միշտ էլ մեր առաջնորդն է եղել, ցանկացած Ամենայն Հայոց Կաթողիկոս»։

Հոգեւորականը նաեւ անդրադարձավ համացանցում տարածված տեսանյութին, որը ըստ ականատեսի՝ արվել է ստրիպ–ակումբում. «Ստրիպ ակումբ չի եղել, Էջմիածնի ռեստորանում է եղել, 2024թ.–ի դեկտեմբերի 31ի գիշերը, Նոր տարվա միջոցառման ժամանակ, ընտանեկան առիթ է եղել, որտեղ մասնակցել եմ խնջույքի»։

Անցած շաբաթ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցած՝ Արմավիրի թեմից տեր Մկրտիչ Մուշադյանը քիչ առաջ թեմի առաջնորդի հետ եկավ Այգեշատի եկեղեցի։

Տեր Մկրտիչը նաեւ իր հետ պատարագի համար նախատեսված իրերն է բերել։ Չի բացառվում, որ հենց այս քահանան էլ մատուցի պատարագը, քանի որ նախորդ անգամ արդեն իսկ «իր հավատարմությունն» էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ զեղչելով Կաթողիկոսի եւ Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։

Նշենք, որ եկեղեցում է նաեւ տվյալ եկեղեցու քահանան։

Leave a Comment