Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Միհրան Հակոբյանի ծեծի գործին:
«Ի՞նչ եղավ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակումն իրականացնելու համար ձերբակալված անձանց հետ»,- գրել է նա։
Հանրային գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի վնասվածքները փորձագետը գնահատել է իբրև թեթև այն դեպքում, երբ նա ստացել է կոտրվածք
🔷Ավելին, նրա վրա հարձակվողներին ազատ են արձակել դատարանի դահլիճից, երկուսի նկատմամբ կիրառվել է ընդամենը վարչական հսկողություն։
🔷Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում, 3-4 տարի առաջ հայտնած կարծիքի համար Միքայել Սրբազանն է կալանավորվում, ընտրական գործընթացի ժամանակ աղմուկի համար կալանավորվում է Վեհափառի եղբայրը, օրը ցերեկով մասկաներով, պետհամարանիշ փոխելով մարդու վրա խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում։
🔷Ընդ որում ՔԿ-ն հենց կալանք է միջնորդել, բայց դատարանը մերժել է, էդպես ո՞նց է լինում, արդարության տեսանկյունից դա նորմա՞լ է։