Դեկտեմբերի 14-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին սպասվում է 7-9, երեկոյան՝ 2-4 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 0-4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 1-4 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 2-2 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 3-9 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6 աստիճա տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 0-4 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6-9 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 7-10 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 0-3 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում սպասվում է -2-ից +2 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է ամպամած եղանակ, ցերեկը սպասվում է 3 աստիճան տաքություն։
