Սոցիալական ցանցերում կառավարության անունից տարածվում են հետվճարի վերաբերյալ կեղծ և վտանգավոր վիրուսային հղումներ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը որևէ առնչություն ՀՀ կառավարության կամ որևէ պետական գերատեսչության հետ, իսկ հղումները կարող են պարունակել վնասաբեր ծրագրեր և վտանգել անձնական տվյալների անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կառավարությունից հորդորել են զերծ մնալ այդ հղումների բացումից, ներբեռնումից կամ տարածումից, ինչպես նաև չմուտքագրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։
