Փոթորիկներ

Փոթորիկներ

13.12.2025 | 21:59

Սիրելի՛ Տեր, շնորհակա՛լ ենք Քո հրաշալի

պահպանող զորության համար:

Չկաավելի սքանչելի մի հրաշք, քան Իմ կողմից ձեր հոգին պահպանելու հրաշքը: Չարի ուժերը ռմբահարում ու փոթորկի պես խուժում են, բայց անզոր են մնում Իմ պաշտպանած բերդի դեմ:

Կատաղի հորձանքները ուժգին ծառանում ու փոթորկվում են, բայց ոչինչ չեն կարողանում անել:

Իմ կողմից պահպանված կյանքը նմանվում է մի զով պարտեզի` լեցուն անուշահոտ ծաղիկներով, մեղուներով, ծառերով ու ցայտող աղբյուրներով, և այս պարտեզը դրված է մարդաշատ ու աղմկոտ քաղաքի կենտրոնում: Հապա փորձեք այսպես պատկերացնել ձեր կյանքը: Այսինքն` ոչ միայն անշարժ ու խաղաղ, այլև անուշահոտություն բուրող ու գեղեցկություն տարածող:

Անշուշտ, փոթորիկներ պետք է ակնկալել: Այս բանը հստակ իմացեք, դուք չեք կարող մի կողմից կապված լինել Ինձ հետ սերտ բարեկամությամբ` ձեզ վրա վերցնել Իմ գործը կատարելու պարտականությունը, կապվել Ինձ հետ սիրո մեծ զգացումով և չհարուցել մյուս կողմի նախանձը, ատելությունը և չարությունը. հակառակությունը բոլոր նրանց, ովքեր Իմ կողմից չեն:

Չէ՞ որ թշնամին ոչ թե անապատի, այլ ամուր բերդի վրա է հարձակվում:

Մեկնաբանություններ

Leave a Comment