Նարեկ Զեյնալյանը մեկնաբանել է Երևանում թուրքական շտապօգնության մեքենայի հայտնվելը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն «Քաղաքացիական պայմանագրի» նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մեկնաբանել է Երևանում թուրքական համարանիշներով շտապօգնության մեքենայի առկայությունը։

Նրա խոսքով՝ ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացուն Ֆրանսիայի Կոլմար քաղաքից են տեղափոխել Հայաստան։

«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապօգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապօգնության մեքենա է»,- գրել է նախկին պատգամավորը։

Ավելի վաղ օգտատերերը սոցիալական ցանցերում տեղադրել էին Նոր Նորքում երթևեկող թուրքական շտապօգնության մեքենայի կադրեր։

Leave a Comment