Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում. մեդիափորձագետը զգուշացնում է (տեսանյութ)

Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հայրենակիցներ, այս պահին զեղծարանները շատ ագրեսիվ գովազդ են տարածում ֆեյսբուքում, ինստագրամում։ Օգտվում են ինչ-որ մի բանից, որ իրականում նորություններում նման բան եղել է»,- նշել է նա։

«Անծանոթից, նույնիսկ եթե ներկայանում են կառավարության անունից, ֆայլեր ներբեռնել ու հեռախոսի վրա տեղադրել չի կարելի, դրանք երբեք լավ բանի չեն բերում, նստելու է հեռախոսի վրա, սկսի բանկային հաշիվները զրոյացնել»,- ավելացրել է Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Leave a Comment