Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվելու է:

Հիշեցնենք՝ Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին՝ հարցազրույցների ընթացքում, հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվեց ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

171 դիտում

Leave a Comment