https://arm.sputniknews.ru/20251213/hndkastanum-erkrpagunery-shsher-u-atvorner-en-netel-marzadasht-messin-shtap-heracel-e-96852319.html
Հնդկաստանում երկրպագուները շշեր ու աթոռներ են նետել մարզադաշտ. Մեսսին շտապ հեռացել է
Հնդկաստանում երկրպագուները շշեր ու աթոռներ են նետել մարզադաշտ. Մեսսին շտապ հեռացել է
Sputnik Արմենիա
Մեսսին եռօրյա շրջագայություն է անցկացնում Հնդկաստանում։ Այցի շրջանակում նա պետք է Կալկաթայում բացի իր 20–մետրանոց հուշարձանը: 13.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-13T16:07+0400
2025-12-13T16:07+0400
2025-12-13T16:11+0400
հնդկաստան
լիոնել մեսսի
մարզադաշտ
շիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0d/96851371_0:4:1280:724_1920x0_80_0_0_3717b6f1358860033e2bd46eec0d8c97.jpg
Հնդիկ երկրպագուները անկարգություններ են սկսել Կալկաթայի «Սոլթ Լեյք» մարզադաշտում՝ դժգոհություն հայտնելով «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր և Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիի կարճատև այցի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է «ANI» գործակալությունը։Մեսսին «Ինտեր Մայամիի» իր թիմակիցներ Լուիս Սուարեսի և Ռոդրիգո դե Պաուլի ուղեկցությամբ եռօրյա շրջագայություն է անցկացնում Հնդկաստանում, այց շրջանակում նա կայցելի նաև Հայդարաբադ, Մումբայ և Դելի քաղաքներ: Միջոցառման ծրագրով ֆուտբոլիստն այսօր Կալկաթայում պետք է բացի իր 20–մետրանոց արձանը:Մեսսին «Թումո» ուսումնական կենտրոնի մասին հրապարակում է արել սոցցանցումԱյսօր Մեսսին շրջել է «Սոլթ Լեյքի» մարզադաշտով, ողջունել հանդիսատեսին, իսկ հետո անմիջապես հեռացել մարզադաշտից, չնայած պետք է խաղար մի քանի րոպե: Դրանից զայրացած երկրպագուները վանդալիզմի գործողություններ են իրականացրել, ինչպես նաև մեղադրել են մարզադաշտի ղեկավարությանը միջոցառումը վատ կազմակերպելու մեջ:Նրանք սկսել են գոռալով, ապա շշեր, աթոռներ և այլ իրեր նետել խաղադաշտ։ Կազմակերպիչները Մեսսիին շտապ դուրս են բերել մարզադաշտից։Կուզեի մեկ օրով Մեսսին լինել. Գևորգ Ղազարյանը` ֆուտբոլի մասին և ոչ միայն
հնդկաստան
2025
Լուրեր
am_HY
Մեսսին Հնդկաստանում է՝ մասնակցելու իր 20 մետրանոց արձանը բացելու արարողությանը
Sputnik Արմենիա
Մեսսին Հնդկաստանում է՝ մասնակցելու իր 20 մետրանոց արձանը բացելու արարողությանը
2025-12-13T16:07+0400
true
PT0M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0d/96851371_157:0:1124:725_1920x0_80_0_0_4de3ca6119134eef4ad11332878fb7cd.jpg
հնդկաստան, լիոնել մեսսի, մարզադաշտ, շիշ, видео
հնդկաստան, լիոնել մեսսի, մարզադաշտ, շիշ, видео
Մեսսին եռօրյա շրջագայություն է անցկացնում Հնդկաստանում։ Այցի շրջանակում նա պետք է Կալկաթայում բացի իր 20–մետրանոց հուշարձանը:
Հնդիկ երկրպագուները անկարգություններ են սկսել Կալկաթայի «Սոլթ Լեյք» մարզադաշտում՝ դժգոհություն հայտնելով «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր և Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիի կարճատև այցի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է «ANI» գործակալությունը։
Մեսսին «Ինտեր Մայամիի» իր թիմակիցներ Լուիս Սուարեսի և Ռոդրիգո դե Պաուլի ուղեկցությամբ եռօրյա շրջագայություն է անցկացնում Հնդկաստանում, այց շրջանակում նա կայցելի նաև Հայդարաբադ, Մումբայ և Դելի քաղաքներ: Միջոցառման ծրագրով ֆուտբոլիստն այսօր Կալկաթայում պետք է բացի իր 20–մետրանոց արձանը:
Այսօր Մեսսին շրջել է «Սոլթ Լեյքի» մարզադաշտով, ողջունել հանդիսատեսին, իսկ հետո անմիջապես հեռացել մարզադաշտից, չնայած պետք է խաղար մի քանի րոպե: Դրանից զայրացած երկրպագուները վանդալիզմի գործողություններ են իրականացրել, ինչպես նաև մեղադրել են մարզադաշտի ղեկավարությանը միջոցառումը վատ կազմակերպելու մեջ:
Նրանք սկսել են գոռալով, ապա շշեր, աթոռներ և այլ իրեր նետել խաղադաշտ։ Կազմակերպիչները Մեսսիին շտապ դուրս են բերել մարզադաշտից։