Տոնածառի լուսյսերի վառման օրը մետրոպոլիտենն ավելի երկար է գործելու

Հասարակություն

13.12.2025 | 14:21

Դեկտեմբերի 14-ին,Երևանի գլխավոր տոնածառի լուսյսերի վառման տոնական արարողությամբ պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենը գործելու է մինչև դեկտեմբերի 15-ի՝ 01:00։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

Նշենք՝ սովորաբար մետրոպոլիտենը գործում է մինչև 23։00-ն։

Factor.am-ի հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից ավելի վաղ հայտնել են՝ բացի այդ, կցուցադրվի ամանորյա մյուզիքլ  և տեղի կունենա հրավառություն։

Բացի այս ամենից, քաղաքապետարանից նաև անակնկալ են խոստանում։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակն Ամանորին պատրաստելու համար համայքային բյուջեից ավելի քան 607 միլիոն դրամ է հատկացվել։ Երգող շատրվանների տարածքի ձևավորման, Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման և գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության համար «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությանը 340 միլիոն դրամ է հատկացվել։ Գլխավոր տոնածառի ճյուղերն ու լույսերն այս տարի նոր են․ դրանք մատակակարել է «Սինեմարտ» ընկերությունը։

Leave a Comment