Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դիտարկել է կառավարության ձևավորման կարգավորումները

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դիտարկել է կառավարության ձևավորման կարգավորումները

13 դեկտեմբերի 2025 – 11:36 AMT

PanARMENIAN.Net – Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որը վարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Խորհուրդն այս նիստի ընթացքում քննարկել է շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, Զինված ուժերի վերաբերյալ հարցերը,ինչպես նաև քննարկել և քվեարկել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը, հայտնում է նախարարությունը։

«Մենք նախորդիվ քննարկել ենք և կոնցեպտուալ համաձայնություն ենք ձեռք բերել խորհրդի անդամների հետ, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովներն իրավունք և իրավական հնարավորություն ունենան մասնակցելու կառավարության կազմավորմանը, բայց բաց հարց էր մնացել ժամկետների հետ կապված խնդիրը, որովհետև այնպես էր ստացվում, որ ԱԺ հանձնաժողովի ձևավորման ժամկետի հետ կապված կարող է չհամապատասխանեին կարգավորումները կառավարության ձևավորման ժամկետի։ Հիմա նախատեսել ենք, որ կառավարությունը պետք է կազմավորվի մեկամսյա ժամկետում»,–ասել է Գալյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտն են ներմուծել Սահմանադրություն, որպեսզի առաջին կազմի ներկայացուցիչների վերաբերյալ ևս եզրակացություն տալու հնարավորություն ունենան գլխադասային հանձնաժողովների անդամները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը 2026 թվականին երկրում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու դեպքում համաժողովրդական հանրաքվե կկազմակերպի նոր Սահմանադրություն ընդունելու համար։

Leave a Comment