«Աէրոֆլոտ» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան և Երևան- Մոսկվա չվերթը չեղարկվել են Ռուսաստանի մայրաքաղաքի մի շարք օդանավակայանների ժամանակավոր փակման պատճառով։ Հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
«Ռոսավիացիայի» տեղեկությունների համաձայն՝ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։
Անվտանգության միջոցառումները կապված են անօդաչուների հարձակումների սպառնալիքի հետ։
Սահմանափակումների պատճառով հետաձգվել է նաև Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չվերթը։