Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալեն Սիմոնյանն Ամանորի առթիվ կարգադրել է միանվագ դրամական խրախուսմամբ պարգևատրել ԱԺ պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին ու աշխատողներին։ Ավելի քան 900 հազար դրամ ռոճիկ ստացող, պետբյուջեից պարբերաբար պարգևատրող երեսփոխանները և ԱԺ աշխատակազմի աշխատողներն ի՞նչ դժվար գործ են անում, քա՞ր են քաշում, մազը կե՞ս են անում, որ աղքատ, ավելի քան 14 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետբյուջեից Ամանորի առթիվ պարգևատրվել են»։