Սիսիանի գյուղերից մեկի դպրոցը փակվելու է ՔՊ-ի որոշմամբ․ Նարեկ Կարապետյան

10 կմ անանցանելի ճանապարհով հասել ենք Սիսիանի շրջանի Սալվարդ գյուղ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող նարեկ Կարապետյանը։

«Դպրոցը փակվելու է կառավարության որոշմամբ, և երեխաներն այդ 10 կիլոմետրով պետք է ամեն օր դպրոց գնան կողքի գյուղեր՝ Հացավան գյուղ։ Գյուղի դպրոցը 2 տարվա ընթացքում կառավարությունը որոշել է փակել, և գյուղի երեխաները ստիպված են լինելու գնալ կողքի գյուղ ուսում ստանալու համար։ Գյուղը դպրոց չի ունենալու։ Թասիկ գյուղի միակ դպրոցը 2 տարվա ընթացքում փակվելու է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշման արդյունքում»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Leave a Comment