Ավանեսյան․ 63-65 տարեկանները չեն ներառվել ապահովագրություն ստացողների ցանկում

Ավանեսյան․ 63-65 տարեկանները չեն ներառվել ապահովագրություն ստացողների ցանկում

12 դեկտեմբերի 2025 – 17:49 AMT

PanARMENIAN.Net – «Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկայացրել են առաջարկ, որի նպատակն էր 63-65 տարեկան քաղաքացիներին, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ մինչև 23 և երկկողմանի ծնողազուրկ մինչև 26 տարեկան երիտասարդներին ներառել առողջության ապահովագրություն ստացողների ցանկում։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ ներկայացնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը և դրա կից փաթեթը։

Նախարարը հայտարարեց, որ առաջարկը չի ընդունվել, քանի որ բյուջեն արդեն 2026 թվականի համար առողջապահության ապահովագրության բյուջեն հաստատված է և 2027 թվականին կդիտարկեն առաջարկը, հայտնում է Panorama.am-ը։

Անդրադառնալով զոհված զինծառայողների ընտանիքների հարցին՝ նախարարն ասաց, որ նրանց դիտարկում են որպես առանձին սոցիալական խումբ, այլ ոչ թե մյուս սոցխմբերի հետ հաշվարկված, բայց նրանց երեխաները՝ մինչև 18 տարեկանի կարգավիճակով կմտնեն, ծնողները 65+ կարգավիճակով, իսկ այդ տարիքային միջակայքում գտնվողներն էլ կընդգրկվեն առողջապահական համակարգի մեջ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրեց, որ ԱԺ նիստում օրինագծի քննարկման ժամանակ նախարարը հայտարարեց, որ63-65 տարեկան թոշակառուների թիվը 100 հազար է, բայց գործող խմբերի մեջ նրանց մի մասի ներառման արդյունքում այդ թիվը նվազում է և հնարավորություն կար նրանց ներառել ապահովագրական համակարգում։

Ընդդիմադիր պատգամովրը նշել է, որ կատարեր է որոշակի ուսումնասիրություն Վանաձորում և պարզել, որ ընդմանեը 3 ծնողազուրկ ուսանող է, որ դուրս է մնում առողջապահական համակարգի առաջին փուլից և եթե դիտարկեն ողջ Հայաստանը, ապա մոտ 1000 ծնողազուրկ ուսանող կլինի որ չեն օգտվի ապահովագրությունից և կարելի էր նրանց նույնպես 2026թ-ին ընդգրկել ապահովագրական փաթեթում, այլ ոչ թե մերժել բյուջե չլինելու հիմնավորմամբ։

Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի լրամշակված տարբերակը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն և ներառվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ Արտահերթ նիստի ընթացքում որևէ պատգամավոր դեմ չի քվեարկել, միայն Արմենուհի Կյուրեղյանը եղել է ձեռնպահ։

Ըստ ծրագրի՝ պարտադիր ապահովագրական գործընթացը կսկսվի 2026-ին և կավարտվի 2028 թվականին։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվելու են 200 հազար դրամ և բարձր աշխատավարձ ստացող անձինք։ 129 600 դրամ արժողությամբ ապահովագրական փաթեթը ներառելու է կանխարգելիչ և վաղ հայտնաբերման ծառայություններ, հիվանդանոցային բուժում, դեղորայք, շտապօգնության ծառայություններ։

ԱԺ-ն առողջության ապահովագրությանը վերաբերող օրենքը առաջին ընթերցմամբ ընդունել էր դեկտեմբերի 4-ին։

Leave a Comment