Aurora News | Ես Կուպյանսկում եմ, որը ռուսները գրավել էին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պաշտպանության ուժերի հաջող գործողությունից հետո այցելել է Կուպյանսկ։ APA-ի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակել է տեսանյութ, որը նկարահանված է Կուպյանսկ քաղաքի մուտքի մոտ։

«Ռուսները շատ են խոսում Կուպյանսկի մասին, մենք տեսնում ենք արդյունքները։  Ես շնորհակալություն եմ հայտնում այստեղ կռված յուրաքանչյուր ստորաբաժանմանը, բոլոր նրանց, ովքեր ոչնչացրել են օկուպանտներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նշել է, որ ճակատում արդյունքների հասնելը Ուկրաինայի համար չափազանց կարևոր է դիվանագիտական գործընթացում արդյունքների ապահովման տեսանկյունից։

Հաղորդվում է, որ նախագահ Զելենսկին գտնվել է ռուսական դիրքերից 1.15 կմ, իսկ «մոխրագույն գոտուց»՝ 500 մետր հեռավորության վրա։

Հավելենք՝ նոյեմբերի 20-ին Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Կուպյանսկի գրավման մասին։

Leave a Comment