Huawei-ը ներկայացրել է խելացի սարքերի նոր սերունդը՝ այդ թվում Mate X7 սմարթֆոնը

Huawei-ը ներկայացրել է խելացի սարքերի նոր սերունդը՝ այդ թվում Mate X7 սմարթֆոնը

12 դեկտեմբերի 2025 – 16:18 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 11–ին տեղի է ունեցել Huawei-ի «Բացահայտիր պահը» (Unfold the moment) խորագրով միջոցառումը, որի ընթացքում ընկերությունը ներկայացրել է իր նորարարական սարքերի վերջին շարքը։ Նորույթների թվում էին HUAWEI Mate X7 սմարթֆոնը, HUAWEI FreeClip 2 ականջակալները, HUAWEI WATCH ULTIMATE DESIGN խելացի ժամացույցը և HUAWEI MatePad 11.5 S պլանշետը։

HUAWEI Mate X7-ի դիզայնը հիմնված է սահմաններն ընդարձակելու փիլիսոփայության վրա։ Սարքն աչքի է ընկնում բարակ, բայց միաժամանակ դիմացկուն կառուցվածքով և հզոր կատարողականությամբ, այդ թվում՝ լուսանկարների ստեղծման եզակի որակով՝ բնորոշ բացառապես առաջատար սմարթֆոններին։ HUAWEI FreeClip 2-ը հավակնում է սահմանել հարմարավետության նոր չափանիշներ ականջին ամրացվող (open-air) ականջակալների պատմության մեջ։ HUAWEI WATCH ULTIMATE DESIGN-ը համատեղում է նուրբ էսթետիկան առաջադեմ ինժեներիայի և ֆունկցիոնալության հետ՝ թույլ տալով օգտագործողին բացահայտել աշխարհը նոր դիտանկյունից։ Բարձր կետայնությամբ, աչքերը հանգստացնող էկրանով և սահուն աշխատանքով HUAWEI MatePad 11.5S-ը անփոխարինելի սարք է թվային կրեատորների համար։

Huawei Consumer Business Group–ի Մարքեթինգի և վաճառքների ղեկավար Ժու Փինն իր խոսքում նշել է, որ Huawei-ը շարունակելու է քայլել իր պրոդուկտների սպառողներին համընթաց՝ շարունակաբար սարքերը դարձնելով ավելի ջերմ և ինտերակտիվ։

«Հասկանալով և արձագանքելով օգտատերերի իրական կարիքներին՝ մենք ձգտում ենք օգնել մարդկանց նորովի բացահայտել յուրաքանչյուր պահը տեխնոլոգիաների օգնությամբ: Մեր նպատակը միայն բացառիկ որակով ու ֆունկցիոնալությամբ պրոդուկտներ առաջարկելը չէ․ մենք ուզում ենք մեր սպառողներին հնարավորություն տալ լիարժեք ապրել ու արժևորել յուրաքանչյուր պահը»,–ասել է նա։

HUAWEI Mate X7. նոր էջ տեխնոլոգիաների պատմության մեջ

Mate X7-ի դիզայնը ոգեշնչված է «Ժամանակի և տարածության դարպաս» կոնցեպտից, ինչպես նաև բրոկատագործությունից՝ չինական 1600-ամյա ավանդույթից, որ համարվում է մետաքսագործության բարձրակետերից մեկը և ներառված է երկրի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Սմարթֆոնը ներկայացված է նանոֆիբրային մակերեսով՝ սպիտակ բրոկատ գույնով, ինչպես նաև 2 վեգան կաշվային տարբերակներով՝ նեբուլա կարմիր և սև գույներով։

Mate X7-ը նաև Huawei-ի առաջին բարակ ծալովի սմարթֆոնն է, որն իր լուսնկարչական կարողություններով չեն զիջում առաջատար սմարթֆոններին։ Թարմացված՝ երկրորդ սերնդի True-to-Color տեսախցիկը բարելավում է գունային ճշգրտությունը 43%-ով։ Այն նաև համալրված է նոր Ultra Lighting HDR (գերլուսային HDR), Ultra-Wide (գերլայնանկյուն) և Telephoto Macro տեսախցիկներով։ 17.5 EV Ultra Lighting HDR աջակցության շնորհիվ Mate X7-ը ստանում է բարձր ճշգրտությամբ, դետալային և պարզ տեսանյութեր և՛ պայծառ, և՛ թույլ լույսի պայմաններում։

Բարձր դիմացկունությամբ սարքն աշխատում է Huawei-ի սեփական գերհուսալի ծալվող մեխանիզմով, որ ներառում է արտաքին էկրան՝ գերամուր բյուրեղային Kunlun ապակուց, բարձր ճշգրտությամբ հանգույցներ, եռաշերտ համակցված գերամուր կառուցվածք և այլ տարրեր։ Սարքի կայուն աշխատանքը և ամբողջ օրվա էներգիայի ռեսուրսը ապահովում են 5,600 mAh մարտկոցը և ջերմակարգավորման համակարգը՝ բաղկացած 3․550 մմ² SuperCool գերծավալային գոլորշային խցիկից (VC) և գրաֆենային շերտից։

HUAWEI FreeClip 2. նորաձևությունը՝ տեխնոլոգիաների լեզվով

HUAWEI FreeClip 2 ականջակալներն ունեն ականջին ամրացվող դիզայն՝ open-air նորարարության և ժամանակակից էսթետիկ լուծումների համադրությամբ։ Այն միտված է վերասահմանել ականջակալները և՛ որպես աուդիո սարք, և՛ որպես նորաձև աքսեսուար։

FreeClip 2-ը ստեղծված է ամբողջ օրը կրելու համար։ Այն ներկայացված է բրենդի ավանդական կապույտ, սպիտակ և սև գույներով, ինչպես նաև նոր՝ միջազգային շուկայի համար նախատեսված ոսկեփայլ վարդագույն (rose gold) տարբերակով։ Յուրաքանչյուր ականջակալ ընդամենը 5.1 գ է, ինչն ապահովում է գրեթե չզգացվող թեթևություն և երկարատև հարմարավետություն ամբողջ օրվա ընթացքում։ FreeClip 2-ն ապահովում է ձայնի և զանգերի եզակի որակ տարբեր իրավիճակներում՝ շնորհիվ երկդրայվեր գերհզոր մոդուլների և ձայնի նեյրոմշակման AI պրոցեսորի, որը նախորդ սերնդից 10 անգամ ավելի բարձր կատարողականություն ունի։

Սարքը նաև փոշեկայուն և ջրակայուն է ( IP57), մարտկոցը ապահովում է 38 ժամ անխափան աշխատանք ցանկացած միջավայրում։

HUAWEI WATCH ULTIMATE DESIGN. ընդարձակելով հորիզոնները

Նոր HUAWEI WATCH ULTIMATE DESIGN-ը ներկայացված է Royal Gold Edition տարբերակով, որն ունի հազվագյուտ հողային մետաղներից ստեղծված և 18K ոսկու հետ համադրված մանուշակագույն կերամիկական շրջանակ, ցիրկոնիումի հիմքով հեղուկ մետաղից կորպուս և տիտանե համաձուլվածքից գոտի՝ ոսկեփայլ մանուշակագույն երանգով։

Ժամացույցը հագեցած է մի շարք հնարավորություններով՝ հատուկ մշակված խորջրյա սուզորդների համար, օրինակ՝ նորարարական ջրակայուն համակարգը և ջրի տակ ձայնային ալիքների վրա հիմնված (SONAR-based) կապի հնարավորությունը։

Ժամացույցը համալրված է նաև ուժեղացված ալեհավաքով՝ ցանկացած պայմաններում կայուն կապ ապահովելու համար, AI-ով աշխատող աղմուկի նվազեցմամբ՝ մաքուր զանգերի համար, HUAWEI Sunflower Positioning System համակարգի վրա հիմնված ճշգրիտ տեղորոշմամբ, ինչպես նաև eSIM առաջադեմ հաղորդակցական տեխնոլոգիաներով։

Ժամացույցի TruSense համակարգը համալրված է հզոր X-TAP տեխնոլոգիայով, որն ապահովում է առողջության ցուցանիշների ճշգրիտ ու համալիր մոնիտորինգ:

Շնորհիվ բարձրակարգ նյութերի, առաջատար կառուցվածային լուծումների և պրոֆեսիոնալ կատարողականության՝ նոր տարբերակն ապահովում է պրեմիում սմարթ-ժամացույցի փորձառություն և՛ ոճի, և՛ ֆունկցիոնալության տեսանկյունից։

HUAWEI MatePad 11.5 S․ ոգեշնչող ստեղծարարություն

HUAWEI MatePad 11.5 S-ը նոր սերնդի պլանշետ է, որ ներդաշնակորեն համատեղում է օգտագործման հարմարավետությունը և գերպարզ պատկերների հնարավորությունը:

Huawei-ի PaperMatte էկրանն արդյունավետորեն լուծում է երկար տարիներ գոյություն ունեցող խնդիրները՝ բնորոշ ավանդական անփայլ էկրաններին՝ հստակության նվազում և աղոտ պատկերներ։ Դրա շնորհիվ նոր սարքում դիտումը դառնում է և՛ վառ ու հստակ, և՛ աչքի համար հարմարավետ։

MatePad 11.5 S-ը հատուկ ստեղծված է թվային կրեատիվ աշխատանքի համար։ Համալրված է M-Pencil Pro ստիլուսով ու մագնիսական ստեղնաշարով, որոնք առավել սահուն և հաճելի են դարձնում ստեղծագործական պրոցեսը՝ նշումներ կատարելուց մինչև տեքստի հավաքում և կոնտենտի ստեղծում։

Նախատեղադրված Huawei Notes հավելվածում առկա է վրձինների, ձևանմուշների և անվճար ռեսուրսների լայն ընտրանի, իսկ GoPaint հավելվածը համալրված է նոր անիմացիոն գործիքներով, որոնց օգնությամբ հնարավոր է կյանքի կոչել կրեատիվ մտահղացումները։

Wondershare Filmora հավելվածն այժմ համալրված է ստեղնային դյուրանցումներով (shortcut keys), որոնք մոնտաժի գործընթացն ավելի արագ ու հեշտ են դարձնում վիդեո կրեատորների համար: Իսկ WPS Office փաթեթը ապահովում է հարուստ գործիքակազմ՝ փաստաթղթերի խմբագրման, պրեզենտացիաների ստեղծման և տվյալների մշակման պրոցեսները պրոֆեսիոնալ PC մակարդակով իրականացնելու համար։

Huawei-ը նշել է, որ այսօրվա թողարկումը պարզապես տեխնոլոգիական թարմացումների շարք չէ։ Այն արտացոլում է ընկերության երկարաժամկետ տեսլականն ու հանձնառությունը՝ իր գործունեության կենտրոնում պահելու սպառողի կարիքներն ու պահանջները։

Leave a Comment