Սալահին տարեկան 150 միլիոն եվրո աշխատավարձ են առաջարկել Սաուդյան Արաբիայից

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը գայթակղիչ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։

Indykaila News-ի համաձայն՝ սաուդյան ակումբներից մեկը շաբաթական 2,8 միլիոն եվրո (տարեկան 145 միլիոն եվրո) աշխատավարձ է առաջարկել 33-ամյա ֆուտբոլիստին։

Սալահը վերջին շրջանում լարված հարաբերություններ ունի «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտի հետ և պատրաստ է հեռանալ ակումբից։

Եգիպտոսցի հարձակվողը 2017 թվականից է հանդես գալիս անգլիական ակումբում։ Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment