Հայաստանը մայրս է, Իտալիան՝ հայրս 12 ամյա Սոֆիան իտալացիներին է ներկայացրել Հայաստանը’ որպես քրիստոնյա առաջին երկիր՝ իր բերք ու բարիքով, տեսարժան վայրերով


Իտալիայում մի գեղեցիկ ավանդույթ կա: Ամեն տարի դպրոցներում հայտարարում են բաց դռների օր, որի ընթացքում ավագ դասարանի աշակերտները ներկայացնում են այն առարկաները, որոնք ուսուցանում են տվյալ դպրոցում, ինչպես նաև ուսուման ընթացքում իրենց կատարած աշխատանքները։

Դեկտեմբերի 11-ին Բոլոնիա քաղաքի, Կաստել Մաջորը համայնքի Դոնինի Պելագալի դպրոցում իր աշխատանքն էր ներկայացրել հայկական արմատներ ունեցող Սոֆիա Մանչինին: Նրա մայրը հայուհի է, հայը՝ իտալացի:

Սոֆիա ներկայացրել է աշխարհագրություն առարկան, որի շրջանակում բոլորին ներկաների հետ մտովի փոքրիկ էքսկուրս է կատարել Հայաստանում:

12-ամյա աղջիկը հարյուրավոր իտալացի ծնողների և երեխաների առջև, ցուցադրել է իր կողմից պատրաստած մի քանի րոպեանոց տեսահոլովակ Հայաստանի մասին, որտեղ պատմում էր իտալացիներին իր հայկական արմատների ու իր ամառային արձակուրդների մասին։

Տեսահոլովակում նա համառոտ անդրադարձել էր Հայաստանի տեսարժան վայրերին, տարատեսակ ուտեստներին ու հինավուրց պատմությանը’ ընդգծելով իր հայկականությունն ու ներկայացնելով Հայաստանը’ որպես առաջին քրիստոնյա երկիր։

Իտալացիները հրճվանքով դիտում էին ու զարմանում, որ աշխարհի քարտեզի վրա գոյություն ունի նման երկիր, որտեղ նռան գինի են խմում (իտալացիներից մեկը անգամ չկարողացավ զսպել իր զարմանքը և տեղից արձագանքեց), գաթա են ուտում ու հարիսա պատրաստում ազգային երաժշտության ելևէջների ներքո։

Հայաստան երկիր , որը ունի Սիս ու Մասիս, Սևանա լիճ, Գառնու հեթանոսական տաճար ու Գեղարդ, Մատենադարան ու ցավալի էջեր իր հազարամյա պատմության դարանում, ինչպիսին Հայոց Ցեղասպանությունն է’ իր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրով։

Վերջում 12 ամյա աղջնակը’ Սոֆիան, ներկայացրեց, որ Հայաստանը իր մայրն է, որևհետև իր մայրը հայ է, իսկ Իտալիան’ իր հայրն է, որովհետև իր հայրը իտալացի է։ Վերջում պատրաստել էր հարցաշար իր տեսանյութի մասին, որին իտալացիները պատասխանում էին հրճվանքով։ Նրանք խոստացան Սոֆիաին, որ անպայման կայցելեն Հայաստան։


Leave a Comment