Ի՞նչ գործարք է առաջարկել Սամվել Շահրամանյանը Բաքվին՝ իր Հայաստան տեղափոխման դիմաց. Minval Politika


Միջազգային


Ադրբեջանական Minval Politika կայքը գրում է, որ իրենց տեղեկություններով Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը 2023 թվականի սեպտեմբերին Արցախի օկուպացիայի և բնակչության բռնի տեղահանման ժամանակ, օգտագործելով բոլոր հասանելի հաղորդակցման ուղիները, խնդրել է ադրբեջանական կողմին թույլ տալ իրեն լքել Արցախը և հասնել Հայաստան։

Ադրբեջանական կայքը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, թե իբր այդ ժամանակ Բաքուն պլանավորում էր նրան նույնպես կալանավորել՝ չնայած նրան, որ Շահրամանյանը չէր մեղադրվել լուրջ հանցագործությունների կատարման մեջ։ Ըստ կայքի, գիտակցելով, որ իր խնդրանքները անարդյունք կլինեն, և կալանավորումը անխուսափելի է, Շահրամանյանն առաջարկել է գործարք։

Կայքում նշվածէ, թե իբր նա ադրբեջանական կողմին տրամադրել է Արցախից հեռանալ պլանավորողների ամբողջական կորդինատները՝ երթուղիները, տրանսպորտային միջոցների գրանցման համարանիշները, մեկնման ժամերը, տարբեր վայրերում գտնվող մարդկանց մասին տեղեկություններ ու, իբր, անգամ ասել է, թե ինչ հագուստով են նրանք լինելու:

Դրա դիմաց Շահրամանյանը խնդրել է ուղղաթիռով հեռանալ տարածաշրջանից ու կազմակերպել նաև արցախցիների դուրսբերումը:


Leave a Comment