Ռուսական զորքերը հարվածել են Պավլոգրադին. զոհվել է մեկ մարդ, վիրավորել` չորսը

Քաղաքականություն

12.12.2025 | 15:10

Ռուսական զորքերը գիշերն անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Պավլոգրադին, որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել չորս մարդ։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիսլավ Գայվանենկոն, գրում է Current time-ը։ Հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել հինգ մասնավոր տներում։

Ռուսական զորքերը նաև հարված են հասցրել Սինելնիկի շրջանի Վասիլկովկա գյուղի մասնավոր տներից մեկին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության աշխատակիցները մարել են հրդեհը։

Օդեսայի էներգետիկ օբյեկտներում ռուսական հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել։ Վնասվել են պահեստներ և ավտոտնակի շենք։ Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ տուժածներ չկան։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դեկտեմբերի 12-ի գիշերը ռուսական ուժերը հարվածել են տարբեր տեսակի 80 անօդաչու թռչող սարքերով։ Ժամը 9:00-ի դրությամբ ՀՕՊ ուժերը խոցել էին 64 անօդաչու թռչող սարք։ «Գրանցվել է տասներկու հարվածային անօդաչու թռչող սարքերի հարված ութ վայրերում,  խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորների անկում երեք վայրերում», – ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a Comment