Գազայում շենքեր են փլուզվում. կան զոհեր


Միջազգային


Գազայի հատվածի հյուսիսային Բեյթ Լահիա քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել են:

Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները նշում են, որ շենքը նախկինում վնասվել էր իսրայելական ուժերի և Համասի միջև մարտերի ժամանակ, փլուզվել է ուժեղ անձրևների հետևանքով։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում պատերազմի ընթացքում ամբողջությամբ չավերված շենքերի ավելի քան 20%-ը որոշակի վնասներ են կրել։ Համասի իշխանությունները զգուշացրել են, որ վերջին օրերին տեղացած ուժեղ անձրևները մեծացնում են այդ կառույցների հետագա փլուզման ռիսկը։


Leave a Comment