«Հայկական ԱԷԿ-ը մեր հպարտությունն է, լավագույն միջուկային նախագիծը ԽՍՀՄ-ում». «Ռոսատոմ»-ի ղեկավար

«Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը
Հայկական ԱԷԿ-ը անվանել է Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծը:

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և
պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները, որոնք մասնակցել են գիտության և
տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերով միջազգային համաժողովին, այսօր
ծանոթացել են Մոսկվայի ՎԴՆԽ-ի
«Ատոմ» թանգարանի
ցուցանմուշին։

Մասնավորապես, Լիխաչովը հիշեցրել է Հայկական
ԱԷԿ-ի պատմությունը ВВЭР-440 սեյսմակայուն ռեակտորների տիպի հենքի վրա, որը փրկվել
է 1988թ. Սպիտակի երկրաշարժից և կանգնեցվել։ Սակայն հետագայում երկրորդ
էներգաբլոկը վերականգնվել և վերագործարկվել է։

«Այն պարզապես մեր հպարտությունն է։ Այն Խորհրդային Միության լավագույն
միջուկային նախագիծն է, որը մինչ այժմ գործում է»,- ասել է Լիխաչովը։

Նա հավելել է, որ ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև
2026 թվականը։ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել սկսելու Հայկական
ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման գործընթացը մինչև 2036 թվականը։

«Գործնականում յուրաքանչյուր եռամսյակ ես անհանգստացնում եմ Նիկոլ Վովաևիչին
(ՀՀ վարչապետ Փաշինյանին) և ասում. «Նիկոլ Վովաևիչ, ե՞րբ գանք։ Մենք պատրաստ ենք
ամեն ինչ լուծել»,- հավելել է Լիխաչովը։

 

Leave a Comment