ԱՄՆ Վաշինգտոնի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել հորդառատ անձրևների պատճառով. ավելի քան 70 հազար մարդ տարհանվել է. Լևոն Ազիզյան


ԱՄՆ Վաշինգտոնի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել հորդառատ անձրևների պատճառով։ Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի Ֆեյսբուքի էջում:


 


«Հորդառատ անձրևները գետերի ափերից դուրս գալու, սողանքների և լայնածավալ ջրհեղեղների պատճառ են դարձել, ինչը տասնյակ հազարավոր բնակիչների վտանգի տակ է դրել։ Սկագիտ շրջանում Սկագիտ գետի հեղեղատարածքում բնակվող բնակիչներին արդեն հրահանգվել է տարհանվել ավելի բարձր գոտիներ։ Ավելի քան 70000 մարդ տարհանվել է։


 


Իշխանությունները զգուշացնում են աղետալի ջրհեղեղների հնարավորության մասին և խնդրում են լրացուցիչ փրկարարական խմբեր և նավակներ։


 


Սողանքը փակել է Սիեթլից արևելք գտնվող միջպետական ​​մայրուղու մի հատված՝ մեքենաները խրվել են ցեխի, ծառերի մնացորդների մեջ»,- նշված է գրառման մեջ։


 



 

Դիտումների քանակ4

Leave a Comment