Հարցնում ենք՝ ինչու այս մարդուն չեք հարցաքննում, քննչական խմբի ղեկավարը ասում է՝ մտավախություն ունենք, որ հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա. Սամվել Կարապետյանի պաշտպան



TV



«Ներկայացված են քրեական գործի ծավալուն նյութեր, որևէ մի փաստական տվյալ, հիմք չկա, որ այդ գործը կապ և առնչություն ունի Սամվել Կարապետյանի հետ։  Իրականում գործ ունենք բացարձակապես քաղաքական հետապնդման հետ»,- ասուլիսում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։

Ըստ նրա, այս քրեական գործն այն բացառիկ գործերից մեկն է, որի դեպքում պաշտպանական կողմը թերևս կարողացել է պաշտոնապես հասնել նրան, հիմնավերել, ապացուցել, որ  վարույթ իրականացնող մարմինը ձեռք է բերում բացառապես շինծու ապացույցներ։

«Հարցադրմանը՝ այս մարդուն, այն մարդու ինչո՞ւ չեք հարցաքննել, մեզ տրվող պատասխանը  շատ ուղիղ է ու դիպուկ՝ չենք հարցաքննել, որովհետև  մտավախություն ունենք, որ այդ մարդը հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք  տա։ Այդ հայտարարությունն արել է կոնկրետ քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը»,- ասաց Ա.Ֆերոյանը։

Նա ընդգծեց, որ այս գործով գործ ունեն խայտառակ ապօրինությունների հետ։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 





Leave a Comment