Պուտինը գնահատել է ՄԱԿ-ի գործունեությունը

Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) արժանապատվորեն կատարում է իր առաքելությունը և, ըստ էության, միակ մեխանիզմն է, որը ապահովում է շահերի հավասարակշռությունը աշխարհում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Աշխաբադում «Խաղաղության և վստահության տարվան» նվիրված միջազգային ֆորումում, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Ստեղծված լինելով 80 տարի առաջ՝ այն շարունակում է արժանապատվորեն կատարել իր առաքելությունը և, ըստ էության, եզակի, հաճախ միակ մեխանիզմն է, որը ապահովում է շահերի միջազգային հավասարակշռությունը», – ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։

Leave a Comment