Ամանորյա միջոցառումների պատճառով Երևանում որոշ փողոցներ կփակվեն

Ամանորյա միջոցառումների պատճառով Երևանում որոշ փողոցներ կփակվեն

12 դեկտեմբերի 2025 – 11:55 AMT

PanARMENIAN.Net – Երևանի ամանորյա տոնակատարությունների համար կազմակերպվող միջոցառումների պատճառով մայրաքաղաքի որոշ հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 00:00-ն, երթևեկությունը երկկողմանի կարգով կդադարեցվի Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում։

«Երևան քաղաքի ամանորյա մշակութային միջոցառումները և տոնական ձևավորման գործընթացը կազմակերպելու նպատակով դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին՝ գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողության նախատեսվող միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 07:00-ը ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 14-ին, ժամը 16:00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը ամբողջությամբ կդադարեցվի մինչև համերգի ավարտը:

Leave a Comment