Արագածոտնի մարզի տնտեսվարողները՝ պետական օժանդակության ծրագրերի շահառու

Արագածոտնի մարզի տնտեսվարողները՝ պետական օժանդակության ծրագրերի շահառու

Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ միասին հանդիպումներ է ունեցել գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերի շահառու դարձած մի քանի գործարարների հետ։

Առաջին հանդիպումը եղել է Աշտարակի «Դրիմ Ռոս Հաուս» վարդերի ջերմատանը, որի հիմնադիրն օգտվել է «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրից»։

Հաջորդ կանգառը Աշտարակում գործող նորաբաց «Արագած» գինու և կոնյակի գործարանն է եղել, որի հիմնադիրը «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» շահառու է։

596815593_849303417745119_4457460993913021203_n.jpg (199 KB)

Այցն ամփոփվել է Սասունիկում այս տարի հիմնված սպանդանոցում, որը դարձել է «Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի» շահառու։

Շրջայցի և գործարարնրի հետ զրույցում Միլադա Հովհաննիսյանը հետաքրքրվել է արտադրական ծավալներով, բիզնեսը զարգացնելու հեռանկարներով, առկա խնդիրներով։

Այցերը շարունակական են։

Leave a Comment