Միայն Զելենսկիին է դուր չի գալիս ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքմանը։ Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքմանը։ Իրականում, բացառությամբ նախագահ Զելենսկիի, նրա ժողովուրդը հիացած էր այս համաձայնագրի հայեցակարգով», – հայտնել է նա:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ամերիկյան ծրագիրն ունի չորսից հինգ կետ և ներառում է տարածքային բաժանումներ, ինչը բանակցությունները շատ դժվարացնում է։
Թրամփը նաև համեմատել է դիվանագիտությունը իր բիզնես փորձի հետ՝ հայտարարելով, որ պատերազմի ավարտը «հազար անգամ ավելի դժվար է», քան անշարժ գույքի գործարք կնքելը։