Հայաստանի մարզերի առանձին շրջաններում դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան սպասվում են թույլ տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 5-7 աստիճան, երեկոյան՝ 3-5 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 0-4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-4 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 1-5 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 5-9 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-9 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-3։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-18։ Արմավիրում կդիտվի 6-9 աստիճան։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը 0-3։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-3 աստիճան;
Արցախում դեկտեմբերի 12-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 5 աստիճան տաքություն: Քամին արևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
