Հունգարիան երկամյա համաձայնագրով Ադրբեջանից 800 միլիոն խորանարդ մետր գազ կգնի

Քաղաքականություն

11.12.2025 | 23:30

Հունգարիա բնական գազի մատակարարման վերաբերյալ Ադրբեջանի հետ համաձայնագիրը նախատեսված է երկու տարով։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին սոցցանցերում գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Բնական գազի գնման ևս մեկ համաձայնագիր, այս անգամ՝ Ադրբեջանի հետ՝ երկու տարով, 800 միլիոն խորանարդ մետր»,- հայտնել է նա։

Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) և հունգարական MVM ONEnergy ընկերությունը բնական գազի մատակարարման վերաբերյալ նոր համաձայնագիր են ստորագրել։

2023 թվականի հունիսին SOCAR-ը և MVM CEEnergy-ն պայմանագիր էին կնքել 100 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ։ Մատակարարումները սկսվել են 2024 թվականի ապրիլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment