Արդյոք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ Փաշինյանը կոմպրոմատնե՞ր ունի, որ Սրբազանը անխոնջ պատարագներ է մատուցում վարչապետի համար, զեղչում կաթողիկոսի անունը: Հայտնի է, որ Կճոյանի դեմ ապօրինի գույքի բռնագանձման մասին գործը կարճվել է:
Եթե այդպես է, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդն ավելի մեծ մեղքի մեջ է ընկել: Հրայր սարկավագը կասկածներ ունի, որ Կճոյանը շանտաժի զոհ է դարձել ու քրեական գործերով չանցնելու համար համաձայնել է եկեղեցու դեմ մեղք գործել՝ «ուրանալ» իր հորը: