Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որը ներկայումս ներկայացնում է ԱՄՆ-ը, դարձել է Freestyle Chess Grand Slam Final Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Եզրափակչում Արոնյանը 1։5-0։5 հաշվով հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։
Օգոստոսին նա դարձել էր Սենթ Լուիսում կայացած Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:
