Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Գուբեռնիստ գործակալը․․․
Նիկոլ Անհողը Մոսկվայի Լուբյանկայի հայտնի КГБ-ի շենքի ֆոնին է սելֆի արել…
Իսկ հետո գալիս է Հայաստան ու ուրիշներին մեղադրում գուբեռնիստության ու գործակալ լինելու մեջ…»։
***
Էդգար Ղազարյանն էլ գրել է․
Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ՀՀ վարչապետի պահվածքը և իր քայլի արկածային իմաստը, երբ տեսանյութ, անմիտ ժպիտ ու սրտիկ է հրապարակում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կենտրոնական շենքի ցուցադրությամբ։
Շատ քիչ են մարդիկ, երբ գլխարկ են կրում փակ տարածքներում, ջեռուցվող հյուրանոցային սենյակում։
Հոգեբույժները մեծ մեղք են գործում մեր հասարակության հանդեպ` այդ ամենը թողնելով մեր ոչ պրոֆեսիոնալ արձանագրումների հույսին։