Ընդունել եմ Բելգիայի, Նիդերլանդների և Լուքսեմբուրգի ԱԳՆ-ների քաղաքական տնօրեններին․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

11.12.2025 | 19:32

Դեկտեմբերի 11-ին ընդունել եմ Բելգիայի, Նիդերլանդների և Լուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին, հայտնում է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Զրուցակիցներիս հետ քննարկել ենք Հայաստանի և Բենիլյուքսի երկրների միջև առկա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել ենք ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի:

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, որի շրջանակում ներկայացրել եմ անվտանգային իրավիճակը»,-նշել է նա։

Leave a Comment