Մինսկն առաջարկում է Ասիայի և Աֆրիկայի երկրները միացնել ԵԱՏՄ գործընկերներին

https://arm.sputniknews.ru/20251211/minskn-arajarkum-e-asiaji-ev-afrikaji-erkrnery-miacnel-eatm-gvortsynkernerin-96787320.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96788551_0:0:2729:2047_1920x0_80_0_0_8fd86bd95ca1781d93261ec9ef6c7f2a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ղազախստան, բելառուս, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

ղազախստան, բելառուս, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում հատուկ ուշադրություն պետք է դարձնել արտաքին եզրագծում առաջխաղացմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը:

«Ներկայումս միության առջև խնդիր է դրված ձևավորել ԵԱՏՄ նոր գործընկերների ցանկը։ Կարծում եմ` այս աշխատանքում պետք է շեշտը դնել Ասիայի և Աֆրիկայի բարեկամ երկրների վրա, որոնց շուկաների հարցում շահագրգռված են մեր երկրների արտադրողները»,-ասել է Տուրչինը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

Բելառուսի վարչապետը հիշեցրել է, որ անցնող տարում տնտեսական գործընկերության մասին համաձայնագրեր են ստորագրվել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ և ժամանակավոր առևտրային համաձայնագիր` Մոնղոլիայի հետ, մայիսից մեկնարկել է Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը:

Մոտ ժամանակներս նախատեսվում է ազատ առևտրի մասին ևս մեկ համաձայնագրի ստորագրում` Ինդոնեզիայի հետ։ Երեք պետություններ` Մյանման, Նիկարագուան և Վենեսուելան, իրենց հայտերն են ներկայացրել ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների կարգավիճակ ստանալու համար:

Մինչ այդ ելույթ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը և այդ ուղղությունը դիտարկում է որպես համաշխարհային տնտեսության մեջ կազմակերպության դերի հետագա ամրապնդման առանցքային գործոն:

Բելառուսն ավարտում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ 2026 թվականին ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ղազախստանին: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կկայանա 2026 թվականի մարտի 26-27-ը Ղազախստանի Շիմքենդ քաղաքում։

Leave a Comment