11 դեկտեմբերի 2025 – 18:58 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ ԵԱՏՄ վարչապետների նիստում քիչ առաջ կայացվեց որոշումը։ Բաշխման մանրամասները լրացուցիչ կհրապարակվի։»,- գրել է նա։
2025 թվականին, ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, Հայաստանին տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա, որի 90 տոկոսն արդեն տարեսկզբին իրացվել էր։