Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ հետ․ Փաշինյան

Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ հետ: Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը, որը առանցքային նշանակություն կունենա համաշխարհային տնտեսության մեջ միության դերի ապագա ամրապնդմանը։

Ազատ տնտեսական համագործակցության պայմանագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև բարձրացնում մրցունակությունը` բացելով նոր հնարավորություններ մեր երկրների տնտեսության աճի համար»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ կարևոր ուղղություններից է տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտը։ 

«Այս ենթատեքստում ուզում եմ նշել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակում բացում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար»,-ասաց ՀՀ վարչապետը։  

Leave a Comment