Իսլանդիան չի մասնակցի «Եվրատեսիլ 2026»-ին


Բիզնես


Իսլանդիայի հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, որ երկիրը հաջորդ տարի մասնակից չի ներկայացնելու «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ 

Նշվում է, որ երկիրն այս կերպ իր բողոքն է հայտնում Իսրայելի ներկայացուցչի մասնակցությունն արտոնելու վերաբերյալ Եվրոպական հեռուստառադիոհեռարձակման խորհրդի որոշման դեմ։

Իսլանդիայում Իսրայելի դեսպանատունն արդեն իսկ ափսոսանք է հայտնել իսլանդական հեռարձակողի տնօրենների խորհրդի որոշման կապակցությամբ։


Մրցույթը բոյկոտելու մասին ավելի վաղ հայտարարել էին նաև Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան։



Leave a Comment