Freestyle Chess Grand Slam Final. Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը եզրափակիչում են


Սպորտ


Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանն ու աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը դուրս են եկել Քեյփթաունում (Հարավային Աֆրիկա) անցկացվող Freestyle Chess Grand Slam Final-ի եզրափակիչ։


Քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանը 3:1 հաշվով հաղթել է ամերիկացի Հանս Նիմանին, կիսաեզրափակիչում՝ 3:1 հաշվով պարտության է մատնել գերմանացի Վինսենթ Կեյմերին։

Մագնուս Կարլսենը քառորդ եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, կիսաեզրափակիչում  2,5:1,5 հաշվով առավելության է հասել ուզբեկ Ջավոխիր Սինդարովի նկատմամբ։

 

Freestyle Chess Grand Slam Final-ի մրցանակային հիմնադրամը 750 հազար դոլար է։



Leave a Comment