Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան շարժման» 18 մեղադրյալների դատական նիստը հետաձգվել է: Armenia Today-ի թղթակցի փոխանցմամբ՝ այն տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին։
Դատական նիստը հետաձգելու պատճառը «Սրբազան պայքար»-ի գործով անցնող Արմեն Ալեքսանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի բացակայությունն էր։ Նա ծանրաբեռնված էր այլ դատական գործով։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով, այդ թվում՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
