Հայաստանը երկու տարբեր ծրագրերով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից կստանա շուրջ 110 մլն եվրո վարկ՝ ջրային համակարգերի և մաքսային ենթակառուցվածքների արդիականացման համար, տեղեկանում ենք կառավարության նախագծերից, որոնք հավանության են արժանացել դեկտեմբերի 11-ի նիստում։
Առաջին ծրագրով Համաշխարհային բանկը տրամադրում է 70,4 մլն եվրո՝ «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման» նախագծի համար։ Ֆինանսավորումն ուղղվելու է ոռոգման ենթակառուցվածքների արդիականացմանը, գյուղական ջրամատակարարման ու ջրահեռացման բարելավմանը, ինչպես նաև ջրային ոլորտի ինստիտուցիոնալ հզորացմանը։ Նախագիծն իրականացվելու է 5 տարվա ընթացքում։
Երկրորդ ծրագրով ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրում է 39 մլն եվրո վարկ՝ Երևանում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար։ Կենտրոնը կհամակարգի ներմուծման ու արտահանման գործընթացները «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով և կմիավորի անհրաժեշտ պետական ու մասնավոր կառույցները մեկ վայրում։ Ծրագրին ՀՀ կառավարությունը կներդնի նաև 9 մլն եվրո համաֆինանսավորում՝ ԱԱՀ վճարումների համար։
