ՖԻՖԱ․ Կանանց Հայաստանի հավաքականի դիրքը դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է կանանց հավաքականների թարմացված դասակարգման աղյուսակը։

Կանանց Հայաստանի հավաքականը նահանջել է 1 աստիճան ու զբաղեցնում է 146-րդ տեղը։

Առաջին տեղում աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, որին հաջորդում են ԱՄՆ-ն ու Գերմանիան։ Լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Շվեդիայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Հյուսիսային Կորեայի և Կանադայի հավաքականները։

Հիշեցնենք, որ այս տարի կանանց Հայաստանի հավաքականը մասնակցել էր Ազգերի լիգայի C դիվիզիոնին ու 7 միավորով երրորդ տեղն էր գրավել երրորդ խմբում, որտեղ ընդգրկված էին նաև Լյուքսեմբուրգը, Ղազախստանը, Լիխտենշտեյնը։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։

Leave a Comment