Ուկրաինան առաջին անգամ ԱԹՍ-ով հարվածել է Կասպից ծովում ռուսական նավթային հարթակին

Քաղաքականություն

11.12.2025 | 14:20

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հայտարարել է, որ իր հեռահար անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կասպից ծովում գտնվող ռուսական նավթային հարթակի վրա։ Այս մասին BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է անվտանգության ծառայության աղբյուրը։

Նշվում է, որ ՈւԱԾ-ի «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնի հեռահար անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկоյլ-Նիժնևոլժսկնեֆտ»-ին պատկանող «Ֆիլանովսկի» նավթային հարթակին։

«Գրանցվել է առնվազն չորս հարված ծովային հարթակի վրա։ Հարձակումը դադարեցրել է նավթի և գազի արդյունահանումը ավելի քան 20 հորատանցքերից, որոնք այն սպասարկում է»,- հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

Սա Ուկրաինայի առաջին հարվածն է Կասպից ծովում նավթի արդյունահանման հետ կապված ռուսական ենթակառուցվածքներին։

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս հայտարարությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment